Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բակում հայտնաբերվել է Շուշիի բնակչի դին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

տուն-ինտերնատ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում գործող թիվ 1 տուն-ինտերնատում: Ժամը 09:10-ի սահմաններում նշված ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել:

Նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական:

 --00—ՄՀ