Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները նշում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

տուն-ինտերնատ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լուսանկարներ է տարածել՝ նշելով.

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:

Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:

Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»:

կորոնա
նկար

--00--ԱԹ