«Իմ քայլից» դուրս գալուց հետո անհայտ անձինք շրջափակել են պատգամավորի առանձնատունը

ԵՐԵՒԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

 

Vardan Atabekyan

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունից ժամեր անց անհայտ անձինք շրջափակել են նրա առանձնատունը: Լուրը 24News-ի հետ զրույցում Աթաբեկյանն անձամբ հաստատեց:
Թե կոնկրետ ովքեր են «հաշիվ մաքրելու» գնացածները, դեռևս պարզ չէ, սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու թիմակիցներն են: Չի բացառվում, որ Աթաբեկյանի  խորհրդարանական գործընկերները հենց լինեն:
Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ՝ նոյեմբերի 12-ին, հայտարարություն էր տարածել, որ անհաշտ լինելով Արցախի վերբերյալ ստորագրված հայտնի հայտարարության հետ՝ դուրս է գալիս իշխանական խմբակցությունից ՝ իր հետագա գործունեությունը շարունակելով որպես անհատ պատգամավոր:
Վրույր Սևակ