ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում երեկ «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց ռումինական «Կլուժին»: «Մայրաքաղաքայինները» 5։0 հաշվով հաղթեցին մրցակցին։
Հենրիխ Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց մրցակցի դարպասը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Հենրիխ Մխիթարյանը այդ գոլով մտավ «Ռոմայի» պատմության մեջ՝ Եվրոպա լիգայի շրջանակում խփելով հռոմեական ակումբի ամենաարագ գոլը։
--0--ԿԿ