Մեր բարեկամները՝ առաջին հերթին Ռուսաստանը, կայունացնող գործ կկատարեն. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ռուբին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներին:

Հարցին՝ Փաշինյանը արդեն չորրորդ հեռախոսազրույցն է ունենում Պուտինի հետ, ի՞նչ ենք ակնկալում Ռուսաստանից, Ռուբինյանը նշեց, որ վստահ են՝ բարեկամները՝ առաջին հերթին Ռուսաստանը, կայունացնող գործ կկատարեն:

Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, բայց եթե կարիք լինի, կդիմեն. «Շարունակում եմ պնդել, որ մեր շահերի և մեր ժողովրդի համար մեկ երաշխավորը եղել և շարունակում է մնալ մեր կամքը, մեր բանակը»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում ռազմական դրություն է հայտարարվել:

--00—ԼՄ