ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու փաթեթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

խանութ

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

«Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ փաթեթը համատեղ հեղինակել են Առողջապահության և Արդարադատության նախարարությունները»,-ասել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Նշենք նաև, որ երկրում կարանտին հայտարարվում է 6 ամիս ժամկետով և կարող է երկարաձգվել ևս 6 ամիս: Հայաստանում արտակարգ դրությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ վարակվածների ընդհանու թիվը 44461 է, որից 4041-ը շարունակում է բուժվել: Հիվանդության  բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 257 մարդ։

--00—ԼՄ