Ջերմուկից եկած ավտոշարասյունը հասավ Երևան. ցուցարարները երթով շարժվում են կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Ամուլսար

Օգոստոսի 20-ին Ջերմուկից մեկնարկել է ջերմուկցիների և հարակից համայքների բնակիչների՝ «Հանուն Ամուլսարի փրկության» ավտոերթը: Ակցիայի մասնակիցներն արդեն Երևանում են. ցուցարարները երթով շարժվում են կառավարություն՝ բողոքի ակցիա անելու:

Երևանի Ազատության հրապարակում, ի պաշտպանություն Ամուլսարի, թմբուկներով և պաստառներով բողոքի ակցիա են արել նաև մի խումբ բնապահպաններ: Նրանք հայտարարել են, որ այս կերպ սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների շղթային, և որ միանում են Ջերմուկից ավտոշարասյունով եկած ցուցարարներին:

Ցուցարարների պաստառների վրա կան գրություններ՝ «Ամուլսար ասելիս ծնկներս դողում են», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք, մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը»։ 

Մանրմասնասները դիտե՛ք 24News-ի ուղիղ եթերում:

--00—ԼՄ