Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News    

հասարակական

Հուլիսի 25-ին հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության թերի աշխատանքի հետևանքով։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևան քաղաքից Ցամաքաբերդ տանող ճանապարհին գտնվող առկա գնացքի անցման վրա բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան և Գոռ Մարտիրոսյանի վարած 30 վագոնով էլեկտրաքարշը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը Երևանից ուղևորվում էր Սոթք, իսկ նշված հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչի պատճառով էլ հաճախակի են նմանատիպ դեպքեր տեղի ունենում, ու Հարավկովկասյան ընկերությունը, չգիտես ինչու, հետևություններ չի անում, և եթե նրանք տեղադրեն ուղեփակոցներ, և քաղաքացիները, և վարորդները կնկատեն ուղեփակոցն ու նմանատիպ դեպքեր տեղի չեն ունենա։ 

--0--ԿԿ