Հայ-ադրբեջական հակամարտությունը աղետ կարող է դառնալ. Գուտերեշը հորդորել է զուսպ լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

Գուտերեշ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճին: ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը տեղեկացրել է, որ Գուտերեշը կողմերին հորդորում է առավելագույն զսպվածություն դրսևորել, քանի որ երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ: 

Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին 1 շաբաթում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ շփումներ են ունեցել դեէսկալացիայի կոչ անելու համար:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դիմել էր Երևանին և Բաքվին՝ հորդորելով վայր դնել զենքերը, թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: 

 

--00—ԼՄ