Նիզամի գյուղի գերեզմանատան մոտ այրվել է 20 հակ անասնակեր, ջերմահարվել է 20 բերքատու ծառ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

1

Հունիսի 30-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել` 15:05-ին:

Այրվել է 20 հակ անասնակեր, խոտածածկույթ և հնձած ցորենի արտ՝ մոտ 2 հա տարածքում, ինչպես նաև ջերմահարվել է 20 բերքատու ծառ։

--00—ԼՄ