ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում իր և ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել․ «Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։
Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցակիցնների՝ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հետ, հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջինիս առանձնատանը»:
ԼՀԿ ղեկավարի՝ լուրը հերքելելուց հետո լրատվականը հավելել էր, որ չնայած լուրը հերքվել է, բայց տեղեկությունը հավաստի է:
--00—ԼՄ