Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ՝ 723 նոր դեպք. գնում ենք դեպի շատ-շատ-շատ վատ տեղ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի՝ կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն: Վերջին 1 օրում ունեցել ենք նոր ռեկորդ՝ 723 նոր դեպք, մահերը թիվը՝ 6, բուժվածների թիվը՝ 442:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ աշխատանքի եկել, և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասել է Վարչապետը:

Վարչապետը նաև փորձել է հասկանալ՝ ո՞րն է պատճառը քաղաքացիների նման պահվածքի պետականության հանդեպ, և կարծիք է հայտնել, որ պատճառը հավանաբար այն է, որ ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական պարտքը միշտ եղել է օտար, հետևաբար պետական կարգը միշտ ասոցացվել է բռնության հետ, կարգը միշտ հակադրված է եղել պարտքին:

Նիկոլ Փաշինյանը նաև օրինակ է բերել, որ առավոտյան փողոցներում տեսել է մարդկանց՝ առանց դիմակների, որոնք կարգը չեն պահել:

«Էնպիսի զգացմունք էր, որ գնում են վերակենդանացման բաժանմունք, ուզում էի կանգ առնել, ասել՝ ո՞ւր եք գնում, ժողոցո՛ւրդ ջան: Մենք գնում ենք դեպի շատ-շատ-շատ վատ տեղ»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում:

--00--ԼՄ