ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում կառավարության այսօրվա նիստին ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե նախարարը կառավարության նիստին չի մասնակցում կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով:
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը պարբերաբար հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է։
Անհո՛գ եղեք, առողջ է»,-գրել է ՊՆ խոսնակը:
--0—LՄ