Փաշինյանն ու ընտանիքի անդամներն ապաքինվել են COVID-19-ից.վարչապետը վերադառնում է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

.

Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից:

«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Վարչապետի փոխանցմամբ՝ պետք է դեռ որոշակիորեն վերանայվեն նրանց վարակվելու ժամկետները և հանգամանքները. «Այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- նշել է նա:

--0-- ՍՊ