Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ալև

Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Արցախի խորհրդային ժառանգությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։   

«1- Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են Ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:

2- Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Արցախի խորհրդային ժառանգությունից (ադրբեջանն իրեն հռչակեց 1918-20 թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ հենց Արցախի՛ հարցի պատճառով), ինչը նրանց հնարավորություն կտա ձերբազատվել կարգավիճակի հարցից և Արցախը երբևէ հայկական պետական միավոր պահելու գործոնից, իսկ Հայաստանը վերադարձնել 10,000 քկմ տարածքով անատամ, դեֆոլտի մատնված իմպոտենտ քաղաք-պետություն՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, թյուրքական էթնիկ տարրի գերակայությամբ, հսկայական ռազմատուգանքների բեռի տակ՝ տասնամյակներով կքած:

3- Այդպես էլ ո՛չ Երուսաղեմ, ոչ էլ Շուշի ազատագրող նորահայտ «խաչակիրների»՝ Կոռնիձորում ու Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպած մասկի շոուն, «հումանիտար»՝ հավանաբար դատարկ բեռների տեղափոխման կրկեսային համարը, Արցախում գյադայական որոտընդոստ ցույց-քայլերթներն ու Արայիկ հարությունյանի՝ Նիկոլին կապկող ու քծնող ելույթները մեկ բան են ապացուցում՝ Արևմուտքը պատրաստվում է հակառուսական պատերազմի նոր ճակատը Ուկրաինայից տեղափոխել մեր տարածաշրջան՝ ոտքի հանելով իր հաստ կույրաղիքի վերջույթում ապաստանած քաղաքական գործիչներին, անգլուխ փորձագետներին, ու արևմտահայերեն ասած՝ պարապ կ... հայրենասերներին:
Արցախի իշխանությունը պիտի դադարի կապկել Նիկոլին: Եթե չդադարի, պիտի պարտադրե՛նք:

Ինքնության համար փրկարար պատերազմի ոգին դարձյալ գալու է Արցախից:

Պի՛նդ եղեք»,- գրել է նա:

--00—ԼՀ