Ալիևը փռշտաց, Փաշինյանը վախից կարծիքը փոխեց. Պարույր Հայրիկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ալիևը փռշտաց, Փաշինյանը վախից կարծիքը փոխեց: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Հայրիկյանի համոզմամբ, հիմա մենք քննարկում ենք խնդրի հետևանքները՝ չխորանալով բուն էության և պատճառների մեջ։ Նա նշեց, որ բուն խնդիրն այն է, որ Հայաստանը ժողովրդավարական չէ, իսկ իշխանությունն ընդհանրապես կապ չունի արժեքային այդ համակարգի հետ։

Հայրիկյանը նաև ավելացրեց, որ հենց ինքն է առաջին անգամ ներկայացրել բացարձակ ժողովրդավարության նախագիծը, որի հիմքի վրա Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը։ Ըստ նրա՝ բոլորը պայքարում են իրենց իշխանական աթոռների համար, իսկ ինքը՝ հանուն քաղաքացիների աթոռների։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ