Մանկական երկաթուղու թունելը մաքրվել է, թարմացվել է լուսավորությունը. Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Երևանի կենտրոնը Հրազդան կիրճին կապող Մանկական երկաթուղու թունելը բարեկարգվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մանկական երկաթուղու թունելը մաքրվել է, թարմացվել է լուսավորությունը»,- գրել է խոսնակը և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։