Հրդեհ՝ Հարթավանի տներից մեկում. գյուղացիները դուրս են բերել տանտիրոջ այրված դին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

հրդեհ

Ապրիլի 27-ին՝ ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում, ինչի հետևանքով մահացել է տան բնակիչը (Սմբաթ Մ., ծնված 1969 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:14-ին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գյուղացիները մահացածի այրված դին դուրս են բերել տանից: Այրվել է հյուրասենյակում գտնվող մահճակալը՝ ամբողջությամբ և հատակը (մոտ 7 քմ):