Ագարակ գյուղի տներից մեկի տանիքն այրվել է․ հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Հունիսի 9-ին՝ ժամը 23:35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 10-ին՝ ժամը 00:14-ին, մարվել՝ 00:51-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 250 քմ)։

--00—ԼՄ