Արագածոտնում Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ծառերի մեջ և բռնկվել․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 13-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ կանաչ գոտու տարածքում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և տարածվել։ Վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ 

Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել կրակը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

--0--ԿԿ