Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2256-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2256-ով, հասնելով` 181 հազար 228-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հայտարարությանը։

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրվա ընթացքում մահացել է 454 հոգի։ Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 24 հազար 114-ի։

Իտալիայում կորոնավիրուսից բուժում է ստանում 108 հազար 237 քաղաքացի։