Վերահաստատում ենք հանձնառությունը միանալու զինադադարի կոչին. ՀՀ ԱԳՆ-ի նամակը՝ Գուտերեշին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

գուտեերշ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ միանալու համաշխարհային զինադադարի կոչին, նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների հետևանքով խոցելի դարձած մարդկանց համար:

Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց:

Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից:

Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին:

Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ հակամարտության կողմերի համար»,-նշված է նամակում: