Լուկաշենկոն հիվանդանոցներում բուժվողներին կոչ է արել պայքարել կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News     

Լուկաշենկո

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «կորոնավիրուսային փսիխոզի» ֆոնին հանրապետության հիվանդնոցներում բուժում ստացող քաղաքացիներին կոչ է արել թևաթափ չլինել, պայքարել հանուն իրենց կյանքի՝ թե կորոնավիրուսով վարակման, թե այլ հիվանդության դեպքում։ Այս  մասին հայտնում է РИА Новости-ն։

Լուկաշենկոն երկուշաբթի օրն ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեյենկոյին, խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովային և առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկին:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր գիշեր ցերեկ աշխատում են հիվանդանոցում, բուժում մեր մարդկանց, այս ոչ սովորական ժամանակահատվածում։ Վերջին ժամանակներս ինձ տեղեկություններ են հասնում, որ այս փսիխոզը, մասնավորապես կորոնավիրուսային, հասցրել են նրան, որ մարդիկ թևաթափ են եղել։ Հիվանդանոցներում դադարել են պայքարել իրենց կյանքի համար»,- ասել է Լուկաշենկոն