Լուկաշենկոն կոչ է արել դադարեցնել գործադուլ անող կազմակերպությունների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել օգոստոսի 24-ից դադարեցնել այն կազմակերպությունների աշխատանքը, որոնց աշխատակիցները գործադուլ են անում: Այս մասին նա հայտնել է Գրոդնոյում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ: 

«Ես խնդրում եմ նահանգապետին, համապատասխան մարմիններին. եթե ինչ-որ մեկը չի ցանկանում աշխատել, մի ստիպեք, պետք չէ: Մենք միևնույն է նրանց չենք կարող ստիպել և համոզել: Երկիրը այս իրավիճակն էլ կհաղթահարի: Բայց եթե կազմակերպությունը չի աշխատում, երկուշաբթի օրվանից կփակենք մուտքը կողպեքով, աշխատանքը կդադարեցնենք, մարդիկ կսթափվեն, հետո կհասկանանք` ում է պետք հրավիրել աշխատանքի»,- ասել է նա:

--00--ԱԹ