Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել «գեղեցիկ» հաղթել համաճարակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News       

Լուկաշենկո

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել «գեղեցիկ» անցնել համաճարակային բարդ ժամանակահատվածը և հաղթել միանգամից մի քանի «համավարակի»՝ առողջապահության, քաղաքականության, տնտեսության, ինչպես նաև ինֆոպանդեմիան։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Մոգիլյով կատարած աշխատանքային այցի ընթացքում Լուկաշենկոն խոսել է կորոնավիրուսի մասին։  Նա նշել է, որ  Բելառուսում աստիճանաբար լուծվում է,  այդ թվում Մոգիլյովում նույնպես համավարակային իրավիճակը բարելավվում է։   

Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 46 հազար 868-ի, այդ թվում մահացել է 259 մարդ։ --0—ՄՀ