ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 2558 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 18328-ը. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ՌԴ

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 62 շրջաններում աճել է 2558-ով, որից 18-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 179 մարդ: Այս մասին հայտնել են օպերշտաբից, հաղորդում է РиаНовости-ն:

ՌԴ-ում ընդհանուր առմամբ վարակակիր է 18.328-ը, վիրուսից վերականգնվել է 1.500 արդ, հիվանդության զոհ է դարձել 148-ը, անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 1,3 միլիոն թեստ:

Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ թվով 1.355, որին հաջորդում են Մերձմոսկվան (495), Սանկտ Պետերբուրգը (121): Մայրաքաղաքում հիվանդացածների կեսից ավելին 45 տարեկանից ցածր մարդիկ են:

Վերջին մեկ օրում վիրուսից 10 մարդ մահացել է Մոսկվայում, 3-ը` Նիժնի Նովգորոդի մարզում, երկուսը` Չեչնիայում, մեկական մահվան դեպքեր գրանցվել են` Մոսկվայի և Մուրմանսկի շրջաններում, Հյուսիսային Օսիայում:  

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված 1.853 505 դեպք, որից 114.257-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 423.728 մարդ։