Էրդողանին չի աջակցի ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Բրյուսելը․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

քաղաքագետ

«Էրդողանը պայմանավորվածություն պահող չէ ու այս ամբողջ պատմությունը հենց դրա մասին է»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

1. Ռուս-թուրքական մասշտաբային բախում չի լինի:
2. Ռուսները լավ էլ իմացել են, որ գրոհայինների մեջ թուրքական կանոնավոր բանակ կա:
3. Էսկալացիան կնվազի:
4. Էրդողանին չի աջակցի ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Բրյուսելը:
5. էրդողանի շանտաժներից արդեն իմունիտետ ունեն բոլորը:
6. Չեմ էլ բացառում, որ Էրդողանին թույլ էլ չտան դեմք փրկելու օպերացիա իրականացնել:
7. Չի կարող շատ համը հանել, քանի որ չի ստանա Սիրիայում այն, ինչի շուրջ պայմանավորվել է ռուսների ու իրանցիների հետ, իսկ դա իր համար լրջագույն պարտություն կլինի:

Հիշեցնենք, որ Թուրքական բանակը և օդուժը 2019-ի հոկտեմբերի 9-ից սկսել էր ռմբահարել և հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։ Երեկվա տվյալներով՝ Սիրիայի Իբլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի բանակի հարվածներից Թուրքիայի 33 զինծառայող է զոհվել, 36-ը՝ վիրավորվել: Առաջինը այս մասին հայտնել է Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը: