Շիրակում մեքենան դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ձորակում.կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

Փետրվարի 4-ին, ժամը 17:25-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 36 AM 918 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ավետիս Մ.-ն և նրա ուղևոր, 22-ամյա Լիաննա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: