Պահանջվում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Դատախազություն.jpg

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում,  1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում.
  • Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք.
  • ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:

--00--ԱՀ