Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Սիրիայում։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ կշոշափվեն նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում և այլ միջազգային հարթակներում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները:

–00–ԱՀ