Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Պրեոբրաժենկա բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրեոբրաժենկա բնակավայրը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
 
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Պրեոբրաժենկա բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:
 
Խմբավորման մարտիկները Ուլյանովկա, Ուսպենովկա, Կրասնոարմեյսկ, Նովոէկոնոմիչոե և Միրոլյուբովկա բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի 7 բրիգադների:
–00–ԱՀ