Արցախը պահելու խոստում տված ու հետո հանձնածներին մարդիկ չեն ուզում վստահել իրենց ֆինանսները. Արամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News 

Ցանկացած տնտեսական ռեֆորմի վստահության մակարդակը գալիս է օրվա իշխանության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքից, նույնն էլ վերաբերվում է պարտադիր հայտարարագրմանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։  

Ըստ Արամյանի, այո', հայտարարագիրը քաղաքակիրթ աշխարհի կարևոր գործիքներից է, բայց ինչպե՞ս է ստացվում, որ զարգացած երկրներում քաղաքացիները սիրով վճարում են 30-40% եկամտային հարկ, իսկ ոչ զարգացածներում դժկամությամբ են տալիս ավելի քիչ գումարներ։ Ֆինանսների նախկին նախարարը վստահ է, որ մեր պես երկրներում մարդիկ ուղղակի չեն վստահում կառավարություններին ու սեփական գումարներն արդյունավետ ծախսելուն։ 

«Այս կառավարությունը խոստում էր տալիս, որ Արցախը պետք է պահի, հետո այն փաստացի հանձնեց։ Կամ, մարդիկ տեսնում են առաջին տիկնոջ կորտեժը՝ բաղկացած մի քանի մեքենաներից այն դեպքում, երբ հիշում են նախկին առաջին տիկիններին սպասարկող մեքենաները։ Ես այդ ժամանակ ֆինանսների նախարար եմ եղել ու գիտեմ, որ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանին սպասարկում էր մեկ «Տոյոտա» իր վարորդով», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ