ՔՊ-ի օրոք ՌԴ տնտեսությունից մեր կախումն ավելացել է. մանկամտություն է կտրել ճյուղը, որի վրա նստած ես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

2018 թ-ից, երբ Հայաստանում հաստատվեց այս իշխանությունը, ռուսական տնտեսությունից մեր երկրի կախումը շատ ավելի մեծացել է, այլ ոչ թե դիվերսիֆիկացվել, ինչպես խոսում են հիմա։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։

Մեր զրուցակիցը վիճակագրական թվերով ապացուցում է, որ ռուսական շուկայից ավելի են կախվածություն ձեռք բերել հայկական տնտեսության հիմնական ճյուղերը՝ արտահանում, ներկրում, հանքարդյունաբերություն և այլն։

Խոսելով Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մասին՝ Արամյանը նկատում է, որ այն բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է, որը ունի նաև հաշվարկելու կարիք։ «Պետք է թղթի վրա գրել բոլոր հնարավոր ռիսկերն ու առավելությունները։ Օրինակ, ՌԴ-ն հայկական տնտեսության վրա ունի ազդեցության այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին էներգետիկ կախվածությունն է։ Ո՞վ է ասում, որ այս քայլերից հետո ռուսական գազը պետք է լինի 165 դոլար, ինչպես հիմա է։ Եվ ո՞վ է ասում, որ դու կկարողանաս ռուսական գազին այլընտրանքային տարբերակ գտնել», - ասել է նա ու հավելել, որ իրանական գազի ավելի ցածր գին, քան ունենք ռուսականի հետ, մինչև այսօր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ