ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
2024թ. ապրիլի 19-ին դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառային: Հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացումը:
--00—ՍՊ