Պապոյանը ԱՄԷ դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

438165475_846603474175704_9046568569261504687_n

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների և գործարար համաժողովի կազմակերպման հնարավորություններին, ինչը նոր հարթակներ կստեղծի գործարարների համագործակցության համար։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

--00—ՅՄ