Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1135156

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է դուրս չգալ այն քաղաքների սահմաններից, որտեղ գտնվում են ամերիկյան դիվանագիտական ​​և հյուպատոսական հաստատություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի տարածքում Իսրայելի պատասխան հարվածների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ամերիկյան պետական կառույցների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է սահմանափակեն անձնական պատճառներով Թել Ավիվի ագլոմերացիայի տարածքից, ինչպես նաև Երուսաղեմից ու Բեեր Շևայից դուրս գալը, մինչև հետագա ծանուցում չլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Իսրայելում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոխվել «քաղաքական իրավիճակի ու վերջին իրադարձությունների պատճառով»։

--00—ՅՄ