ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռացումը սենսացիա չդարձավ, այն կանխատեսվում էր, բայց դրանով պատմությունը չի ավարտվում։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ըստ քաղաքագետի՝ տեղակայման մասին որոշումը ժամանակին կայացվել է կոնկրետ պատմական հանգամանքներում, իսկ աժմ նոր ստատուս քվո է հաստատվել․
«Մոսկվան կանգնած է աճող մրցակցության և առճակատման առաջ, մարտահրավեր է նետվում նրա բացառիկ դերին և գերակայությանը: Կովկասի պատմության մեջ նոր փուլ է սկսվել։
Կան բաներ, որոնց Ռուսաստանը արժեր սթափ նայել և տեսներ, առնվազն, լուրջ խնդիրների առկայությունը։ Դա ավելի կարևոր է, քան «հուզական հայրենասիրությունը»։
️Ցանկացած հեռացում դատավճիռ չէ, իսկ նահանջը ոչ միայն ռազմական գործի, այլև «մեծ աշխարհաքաղաքականության» լեգիտիմ միջոց է»,- ասել է Մարկեդոնովը։
--00—ՍՊ