Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

գ

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «ՔՊ» պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանին Բելգրադ գործուղելու մասին․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1.«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» LEAD ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցողական այցին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 16-18-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ:

2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։