Հույս ունեմ, որ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1134650

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը հույս ունի, որ Եվրոպան ապագայում Հայաստանը կդիտարկի որպես եվրոպական մշակութային ընտանիքի և արևմտյան ժողովրդավարական քաղաքակրթության մի մասը։ Այս համատեքստում նա կարևորեց ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

Շվեդ պատգամավորն այդ մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և բարգավաճման գործում ԵՄ-ի ունեցած դերակատարության մասին։

Էրիկ Հելսբորնը, խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հայտարարությունների, այդ երկրի կողմից Հայաստանի տարածքներ օկուպացնելու ու այդ գործողությունների հետևանքով Եվրոպական Միության կողմից Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, ընդգծեց, որ Եվրոպական Միությունում կան գործիչներ, որոնք, տնտեսական պատճառներից ելնելով, չեն ցանկանում դիմակայության մեջ մտնել Ալիևի ռեժիմի հետ՝ շեշտելով, որ ինքը դրանց թվում չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ