Եվրոպայում երիտասարդ բնակչության թվով առաջատար երկիրը Թուրքիան է. «Ermenihaber.am»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

թուրքիա

Եվրոպայի վիճակագրական ծառայությունը (Eurostat) և Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) տեղեկություններ են հրապարակել եվրոպական երկրների երիտասարդ բնակչության թվակազմի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան Եվրոպայում երիտասարդ բնակչության թվով առաջատար է ԵՄ անդամ 20 երկրի համեմատ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան 2019 թվականին 15-24 տարիքային խմբում է 12 մլն 955․672 քաղաքացի, որը կազմում է բնակչության 15,6 տոկոսը: 

Երիտասարդ բնակչությամբ և բնակչության ընդհանուր թվի նկատմամբ ունեցած տոկոսային հարաբերությամբ Թուրքիային առաջին հնգյակում հետևում են Կիպրոսի Հանրապետությունը՝ 12․8 տոկոս, Դանիան՝ 12․63, Իռլանդիան՝ 12․55 տոկոս և Նիդերլանդները՝ 12․34 տոկոս ցուցանիշներով։