Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ հայ պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

1134547

Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը։

Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին:

Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«‹Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը, հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն: Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է Խիսդոնյանն իր ելույթում։

--00—ՅՄ