Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի՞ «Միր» քարտերից հրաժարվող երկրների դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

dd

Ռուսաստանը չի բացառել, որ, որպես ծայրահեղ միջոց, պատժամիջոցներ կկիրառի «Միր» քարտերից հրաժարվող երկրների դեմ։ Այդ մասին  հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

«Ռուսաստանը գործընկեր երկրներին բացատրում է, որ «Միր»-ի աշխատանքի պահպանումը բխում է նրանց շահերից»,- նշել է նա։ 

Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են աշխատել Հայաստանի  բանկոմատներում:

--00—ՍՊ