Հունվար-փետրվարին ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

պպ

2024 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա համեմատ՝ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ Ազգային վիճակագրական տվյալների՝ 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024թ․-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2 602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2 660-ի փոխարեն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի համեմատ ավելացել է 37-ով։

Հանրապետությունում 2024թ. հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք` 2023թ. հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:

 --00—ԼՀ