Դեկտեմբեր ամսին ՀՔԾ-ում բաժանվել է շուրջ 36 000 $, իսկ տարվա ընթացքում`250 000$ պարգևավճար

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

ՀՔԾ

Միայն դեկտեմբեր ամսին ՀՔԾ-ում բաժանվել է շուրջ 36 հազար դոլարի, իսկ ամբողջ տարվա ընթացքում 250 հազար դոլարի պարգեւավճար, գրում է «Փաստինֆո»-ն:

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ պարգևավճարների չափը՝ ներառյալ հարկերը, դեկտեմբեր ամսվա համար կազմել է 19 մլն ՀՀ դրամ, որը հավասարաչափ բաշխվել է բոլոր աշխատակիցներին՝ յուրաքանչյուրի աշխատավարձի համամասնությամբ։ Ընդհանուր առմամբ՝ 2020թ ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատակիցներին, այդ թվում՝ քննիչներին տրվել է 135.8 մլն ՀՀ դրամի պարգևավճար։ Ստացվում է՝ 2020թ ընթացքում ՀՔԾ աշխատակիցներին տրվել է 258,666.6 ԱՄՆ դոլարի պարգևավճար։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե ՀՀ ՀՔԾ պետը, նրա տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները դեկտեմբեր ամսին պարգևավճար ստացել են, թե ոչ և որքան է կազմել այն։ Այս հարցի վերաբերյալ ՀՔԾ-ից հայտնել են, որ նշված պաշտոնատար անձանցից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել իր պարգևավճարի չափի մասին տվյալներ հրապարակելու վերաբերյալ։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս