Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

մր.

Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային հերթական օրը հարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մեր մարզիկների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Մրցումների մեկնարկը 16:00-ին է:

Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն 0 էր ստացել:

Կարապետյանը հանդես էր եկել 89 կգ քաշայինների B խմբում: Պոկում վարժությունում չկարողանալով գլխավերևում պահել 170, 171 կգ և 175 կգ կշռող ծանրաձողերը՝ Կարապետյանը 0 էր ստացել և հրաժարվել հետագա պայքարից հրում վարժությունում:

--00—ԼՀ