ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԱՊՀ մասնակից երկրները պահպանում են միջազգային խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումը, դա ամենակարևորն է։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը․
«Մենք միմյանց ավելի լավ ենք հասկանում, մեզ մոտ դեռևս ընդհանուր մտածելակերպ է պահպանվել, ընդհանուր մոտեցում՝ միջազգային գործերում խնդիրների լուծմանը», - ասել է նա՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
--00—ՍՊ