Դատարանը անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ Թումանյանի թանգարանի տնօրենի աշխատանքի ազատման հրամանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ff

 

Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Եղիազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով որոշումը։ 

 

գ

Նաև դատարանի որոշմամբ՝ ԿԳՄՍՆ-ից հօգուտ Անի Եղիազարյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

--00—ՍՊ