Խոսքի ազատությունը պակասել է. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումների արգելափակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

TASS_48875454

«Russia Today»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում՝ արձագանքելով Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների արգելափակմանը, հիշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը եկել է իշխանության «ավելի շատ խոսքի ազատություն», կարգախոսով, բայց իր գործունեության արդյունքում խոսքի ազատությունը պակասել է։

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսով արգելափակվել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀՌՑ–ից նշում են, որ հիմք է ընդունվել վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։

--00—ՅՄ