Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ս

ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբին՝ նշելով, թե փորձել են օգնել՝ կանխելու այդ ահաբեկչությունը։ Սպիտակ տան ներկայացուցիչը իր հերթին ռուս պաշտոնյաներին «վաճառականներ» է անվանել Կրոկուսի վրա հարձակումը Ուկրաինայի հետ կապելու փորձի համար։ 

ՌԴ ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Քիրբիի վիրավորանքներին․ 

«Ասացվածք կա՝ ում ինչը ցավում է, դրանից էլ խոսում է։ Ի դեպ, հիմա արդեն պարզ է, թե ինչու է Նահանգներում տարածված «to wash one's mouth out with soap արտահայտությունը»,- ասել է Զախարովան։

 

--00—ՍՊ