Ադրբեջանցի մարզիկները չեն գա Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_6

Ադրբեջանի ազգային հավաքականը չի մասնակցի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յագուբ Աբդուլլաևը։

Նրա խոսքով, մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը «հնարավոր սադրանքներն են» մարզիկների նկատմամբ, որոնք նախկինում իբր տեղի են ունեցել Երևանում անցկացվող մրցումներին։

--00—ՅՄ